top of page

Մեր մոդելները

Armenian Model Fashion Studio-ի յուրաքանչյուր մոդել անհատականություն է:

Մենք համագործակցում ենք տարբեր տիպաժների, արտաքին տվյալների և ուղղությունների տաղանդավոր մոդելների հետ՝ fashion, commercial, beauty, lifestyle, runway և digital նկարահանումների համար։

Մենք մանրակրկիտ ընտրում ենք մեր թիմը՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն արտաքին տվյալներին, այլև կադրում աշխատելու հմտություններին, հաճախորդների հետ հաղորդակցությանը և պրոֆեսիոնալ կարգապահությանը։ Մեր մոդելները մասնակցում են գովազդային արշավների, ցուցադրությունների, ֆոտոսեսիաների, վիդեո նախագծերի և բրենդների հետ համագործակցությունների։

Կատալոգում ներկայացված են տարբեր պարամետրերով և ոճերով մոդելներ, ինչը հնարավորություն է տալիս ընտրել իդեալական դեմք ցանկացած նախագծի համար՝ fashion նկարահանումից մինչև կոմերցիոն գովազդ։ Մենք գնահատում ենք բնականությունը, ինքնավստահությունը և կադրի միջոցով էմոցիաներ փոխանցելու կարողությունը։

 

Մեր նպատակը ուժեղ վիզուալ պատմություններ ստեղծելն է և բրենդներին օգնելը գտնել հենց այն մոդելներին, որոնք լավագույնս կընդգծեն նրանց էսթետիկան և արժեքները։

Փնտրու՞մ եք մոդել ձեր նախագծի համար։
Կապվեք մեզ հետ, և մենք կընտրենք իդեալական տիպաժ ձեր գաղափարի և նկարահանման կոնցեպտի համար։

Ցանկանու՞մ եք փորձել ձեր ուժերը մոդելինգում: Լրացրեք հայտ և մենք կապ կհաստատենք ձեզ հետ: 

bottom of page